Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են Mersedes-ն ու Opel-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը ժամեր անց մահացել է

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են Mersedes-ն ու Opel-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը ժամեր անց մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17․40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Նիկոլայ Ջ․-ի վարած Mersedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 47-ամյա Ջիվան Մ․-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

mercedes opel

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Քննիչը դեպքի վայրում զննություն էր կատարել և վերջացրել, ու ավտոմեքենաները նրա հանձնարարականով տեղափոխում էին Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, երբ հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մասիսի բաժին, որ վիրավորներից Ջիվան Մ․-ն գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Մասիսիս քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել էջում