Շոու-բիզնես

Շուշան Երիցյանն ու Մերի Հակոբյանը հաշտվել են ու միասին մեկնել հանգստանալու

Շուշան Երիցյանն ու Մերի Հակոբյանը հաշտվել են ու միասին մեկնել հանգստանալու։ Շուշան Երիցյան, Մերի Հակոբյան աստղային ընկերուհիների վեճերի ու բաժանման մասին խոսվում է արդեն գրեթե 2 տարի։ Այդ ընթացքում թեև աղջիկներից ոչ ոք չի անկեղծացել, թե ինչ պատահեց նրանց ընկերության հետ, սակայն առավել քան պարզ էր, որ նրանք ոչ միայն նախկին մտերմությունն էլ չունեն, այլև անգամ կարծես թշնամիներ լինեն։ 

Սակայն ինչ որ կախարդական եղանակով նախկին ընկերուհիները հաշտվել են, թեև ամեն կերպ փորձում են ցույց չտալ դա։ 

Հունիսի 1-ին դերասանուհի Մերի Հակոբյանը նշում էր ծննդյան տարեդարձը։ Եվ նա իր ծննդյան տոնը Սոչիում նշել է իր շատ սիրելի ընկերուհի Շուշանի հետ։ 

Շուշանի պատմությունից ժամեր անց Մերին նույն Սոչիից շնորհակալություն է հայտնում շնորհավորանքների համար։ 

Եթե անգամ այս լուսանկարները պահահականություն են, դիտեք խնդրեմ հաջորդները։ Ինչպե՞ս ստացվեց, որ նրանք զվարճանում են նույն պահին, նույն տեղում։ Երևի պատահական էր նույնիսկ, որ երկուսի հրապարակումներում էլ է Ձախ Հարութը հենց նույն հագուստով է։ 

Իսկ ամենապատահականը այն է, որ Շուշանը շատ ուրախ է իրենց հարաբերությունները վերականգնելու համար ու կարծում է, որ բաժանում երբևէ չի եղել։ 

Դե ինչ, այսքանից հետո նրանց հաշտությունը ակնհայտ է, միայն մեծ գաղտնիք է մնում, թե ինչու են նրանք դա թաքցում։ Հնարավոր է, վախենում են այն նույն հանգամանքներից, որոնց պատճառով տարիներ առաջ բաժանվեցին։ Ամենայն հավանականությամբ նրանց համար շատ կարևոր է իրենց ընկությունն ու փորձում են ամեն գնով արդեն պահպանել այն։ 

շուշան երիցյան
շուշան երիցյան
շուշան երիցյան

Աղբյուր՝ boomnews.am

Կիսվել էջում