Խոհանոց

Շատ համեղ վրացական խաչապուրի վրաց խոհարարից

Շատ համեղ վրացական խաչապուրի վրաց խոհարարից։

Եթե վաղուց եք փնտրում իսկական վրացական խաչապուրի բաղադրատոմս, ահա ձեզ այս բաղադատոմսը՝ վրաց խոհարարից։

Բաղադրիչներ`

1 բաժակ կեֆիր

3 բաժակ ալյուր

2 հավկիթ

1 թ/գ շաքարավազ

1 թ/գ աղ

1/2 թ/գ սոդա

1 ճ/գ բուսական յուղ

500 գր. չոր պանիր

Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:

Պատրաստումը`

Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում:

Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:

Խմորը դնում ենք խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում:

Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ:

Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի:

Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման:

Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում:

Ծայրերը իրար վրա ենք  բերում պարկի նման և հարթեցնում:

Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ (առանց ձեթի կամ յուղի):

Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ:

Բարի ախորժակ:

Կիսվել նյութով