Ինչպես պատրաստել աջարական խաչապուրի տնային պայմաներում
Ինչպես պատրաստել աջարական խաչապուրի տնային պայմաներում:
Վրացական խոհանոց շեդևրները բուրումնավետ են և ախորժալի: Աջարական խաչապուրին դրանցից մեկն է, որը լավագույնս բնութագրում է վրացական ազգային խոհանոցը: Դրանք անտարբեր չեն թողնի ոչ մեկի:
Բաղադրիչներ՝
– 11 հատ ձու
– 400 մլ կաթ
– 10 գ չոր խմորիչ
– 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթ
– 1 թեյի գդալ շաքարավազ
– 1,5 թեյի գդալ աղ
– 800 գ սուլուգունի պանիր
– 100 գ կարագ
– 600 գ ալյուր
Աջարական խաչապուրի պատրաստման եղանակը
Խմորիչը լցրեք տաք կաթի մեջ, թողեք 20 րոպե: Ավելացնել աղ, շաքարավազ, արևածաղկի ձեթ, 1 ձու և մաղված ալյուր, հունցեք խմորը: Խմորը բաժանեք 5 մասի, յուրաքանչյուրը մեկ բլիթ սարքեք:
Ծայրերը ծալեք և սրացրեք: Խմորից «նավակներ» սարքեք, դրեք թխման տարայի մեջ: Հարեք 2 ձուն և քսեք պատրաստված «նավակներին»:
Սուլուգունին անցկացրեք քերիչի միջով և խառնեք 3 ձվի հետ: Խաչապուրին լցոնեք պանրով: Դրեք 180 աստիճան ջեռոցի մեջ 10 րոպեով: Հանեք խաչապուրիները, դանակի օգնությամբ ակոս արեք դրանց մեջ և յուրաքանչյուրի մեջ լցրեք թարմ ձու:
Դրեք ջեռոցի մեջ ևս 5 րոպեով: Պատրաստված խաչապուրիների վրա մեկ կտոր կարագ դրեք: