ՄամուլՏեսանյութ

Շատ լավ թեկնածու ենք ընտրել, ով իր անցած ճանապարհով համապատասխանում է․ Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Շատ լավ թեկնածու ենք ընտրել, ով իր անցած ճանապարհով համապատասխանում է․ Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը:

«Նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ քննարկումը տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ֆորմատով, հետո նաև խմբակցության հետ է քննարկվել, քննարկվել են նաև այլ թեկնածուներ: Շատ երկար է եղել քննարկումը եղել և շատ տարբեր փաստարկներ են բերվել: Երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրեցինք։

vahagn

Շատ լավ թեկնածու ենք ընտրել, ով իր անցած ճանապարհով և պարկեշտությամբ համապատասխանում է պաշտոնին և բավականին լավ կիրականացնի իր պարտականությունները»,- ասաց Սիմոնյանը:

«Եղել է նաև իմ թեկնածության հարցը, բայց ես ինքնաբացարկ եմ հայտնել»,- հավելեց Սիմոնյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում