Աշխարհ

Դանիան չեղարկեց կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները

Դանիան չեղարկեց կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները

Դանիան չեղարկել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները։ Երկրում կվերաբացվեն ռեստորանները, սրճարանները, ակումբները, իսկ դիմակներ պահանջվում են միայն հիվանդանոցներ այցելելիս։

Կառավարությունը նման որոշում է կայացրել պատվաստումների բարձր մակարդակի պատճառով։ Ազգաբնակչության ավելի քան 60 տոկոսն արդեն ստացել է պատվաստման երրորդ չափաբաժինը, իսկ երկրի բնակչության 80 տոկոսը պաշտպանված է կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևերից։

դիմակ կրել

Դանիայի առողջապահթյունը խորհուրդ է տալիս չորս օրով ինքնամեկուսացվել միայն նրանց, ովքեր թեստի դրական պատասխան են ստացել։

Այսպիսով Դանիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, որը վերացրեց բոլոր սահմանափակումները։ Տարեսկզբից մի քանի այլ երկրներ սկսել են թուլացնել կարանտինային միջոցառումները։

Մասնավորապես՝ Ավստրիայում փետրվարից կդադարի գործել չպատվաստվածների արգելափակումը, իսկ Ֆրանսիայում չեղարկվում են փողոցներում դիմակների պարտադիր կրումը և աշխատողներին հեռահար աշխատանքի տեղափոխելու հանձնարարականը։

Կիսվել էջում