Մամուլ

Նոր Գեղի գյուղում իրավիճակը շարունակում է մնալ լարված

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մի շարք գյուղացիներ դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն նախկին գյուղապետի։ Նրանք չեն ընդունում նոր գյուղապետին՝ նրան որակելով թմրամոլ և հարբեցող։

Բնակչուհիներից մեկը ասում է, որ իրենց գյուղապետը իրենց շատ է օգնել․

«Մեր գյուղապետի օրոք մենք լավ աշխատում էինք, ապրում էինք, միշտ մեզ լսում էր և օժանդակում, իսկ հիմա չգիտենք՝ ինչ է լինելու։ Նա մեզ համար լույս է քաշել, ջուր է բերել»։

Գյուղի բնակիչները գյուղապետի փոփոխությունը պայմանավորում են երկրում եղած քաղաքական իրողություններով և ընտրություններով։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով