ՄամուլՔաղաքականություն

«ՀՀԿ-ի հենարանը օլիգարխիկ համակարգն էր». Բորիս Նավասարդյան

«ՀՀԿ-ի հենարանը օլիգարխիկ համակարգն էր». Բորիս Նավասարդյան

«Մենք ունեցել ենք աննախադեպ ընտրություններ, քանի որ մեր քաղաքացիների կամքը երբևէ այդքան լիարժեք արտահայտված չի եղել։ Սրանք, ի տարբերություն ավագանու ընտրությւոնների ավելի հեռու էին իդեալական լինելուց։

Ռեյտինգային համկարգը առանձին դեպքերի բերեց՝ կապված վարչական ռեսուրսի կիրառման հետ, կային շատ ձայներ հավաքած մարդիկ, ովքեր չեն ունեցել քաղաքական կշիռ, բայց վարչական ռեսուրով ձայներ են բերել։

Դա մի փոքր ստվերում է ընտրությունները, բայց միևնույն է այս ընտրությունները աննախադեպ էին»,- հայտնեց Երևան Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Ըստ փորձագետի՝ մեր խորհրդարանը մարդկային ռեսուրսների առումով շահեց․

«Խորհրդարանում հայտնված անձինք գուցե չունեն քաղաքական փորձ, բայց հանրային կյանքում ակտիվ մարդիկ են, ունեն ասելիք և կասեն իրենց ցանկացածը»։

Նա նաև հայտնեց, որ թեև ընդդիմություն կա, լուրջ քաղաքական պայքար լինել չի կարող․

«Ընդդիմությունը առհասարակ չկա, ՀՀԿ-ն՝ որպես արտախորհրդարանական ուժ, չի կարող լինել ընդդիմություն, եթե անցնել էր, չէր կարող, քանի որ ընդդիմություն լինելու համար սոցիալական հենարան է անհրաժեշտ, իսկ իրենց հենարանը օլիգարխիկ համկարգն էր»։

Վերջում էր Բաղդասարյանը հույս հայտնեց, որ իսկապես տրված խոստումները կկատարվեն և տարված աշխատանքները անարդյունք չեն մնա։

Կիսվել էջում