ՄամուլՏեսանյութ

«Նիկոլ, Ղազանչեցոցի անեծքը քո ու քո ընտանիքի վրա ա». զոհված մայորի մայր (Տեսանյութ)

«Նիկոլ, Ղազանչեցոցի անեծքը քո ու քո ընտանիքի վրա ա». զոհված մայորի մայր (Տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված մայորի մայրն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր որդու լուսանկարը ձեռքին։

«Եթե ինքը չլիներ, Արցախը չէր վաճառվի։ Տեսնո՞ւմ եք՝ հանձնել բառը չեմ օգտագործում։ Այն վաճառված է փողով, փաստեր ունեմ ու ասելու եմ։ Նիկոլ, հողերը ծախել ես, երկիրը ծախել ես, որովհետև քոնը չէր։ Ղազանչեցոց եկեղեցու անեծքը քո ընտանիքի վրա, վառվես ամբողջ կյանքում, դժոխքի բաժին դառնաս»,- ասում է զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը։

davit arushanyan mayr

Ալեհեր կինը պատմում է, որդին հերոս էր նաև կյանքում, 30 տարեկանում արդեն չորս երեխա ուներ։

«Հիմա ումի՞ց պետք է վախենամ, կյանքն ինձ համար գոյություն չունի: Ինքը 5 հազար զոհ չունի, 10-20 ունի, որովհետեւ էդ 5 հազարի հետ ծոնղն էլ է մահացել, եղբայրն էլ, քույրն էլ», ասաց զոհված մայորի մայրը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով