Սպորտ

«Նա շատ բան կորցրեց նվիրվելով հայրենիքին»․ Լևոն Քոչարյանը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն դարձած հայ սպային

«Նա շատ բան կորցրեց նվիրվելով հայրենիքին»․ Լևոն Քոչարյանի շնորհավորանքը, բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն դարձած հայ սպա Սարգիս Ստեփանյանին։

«Շնորհավորում եմ Սարգսին Հայաստանին նոր հաղթանակ բերելու համար: Մարդ, ով շատ բան կորցրեց նվիրվելով հայրենիքին, սակայն ոչ մի վայրկյան չթուլացավ ու իր ապրելակերպով և գործունեությամբ տարիներ շարունակ օրինակ է ծառայում շատերի համար:

Ուրախ եմ, որ ունեմ այսպիսի ընկեր, ումից միշտ ոգեշնչվում եմ: Հպարտանում ենք քեզնով, Սարգիս ջան»:

Հիշեցնենք՝ Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, նախկին զինվորական Սարգիս Ստեփանյանն առաջին տեղն է գրավել։

Կիսվել նյութով