Սպորտ

«Դուք եք ինձ ուժ տվողը». առանց աջ ձեռքի հայ սպան կրկին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

«Դուք եք ինձ ուժ տվողը». առանց աջ ձեռքի հայ սպան կրկին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն։ Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, նախկին զինվորական Սարգիս Ստեփանյանն առաջին տեղն է գրավել։

Նա Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և գրառում կատարել․

«Սիրելի ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։ Շնորհակալ եմ ձեզ՝ բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով՝ մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»։

Կիսվել նյութով