Ազատ խոսք

«Նայեք Խաչատրյանի փաստաբանի ելույթը, և Քոչարյանի փաստաբանների մեյմունությունները». Ռուբեն Մեհրաբյան

«Նայեք Խաչատրյանի փաստաբանի ելույթը, և Քոչարյանի փաստաբանների մեյմունությունները»։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախ նրանից, թե ինչ մեղադրանքներով են քրեական գործերով անցնում Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Խաչատրյանը, հրավիրում եմ ձեր ուշադրությունը նրանց փաստաբանների վրա, նրանց վարքի, հասարակության և մամուլի հետ շփվելու առանձնահատկությունների վրա։

Բնական է, որ երկուսի փաստաբաններն էլ պաշտպանում են և պետք է պաշտպանեն իրենց պաշտպանյալներին, նրանց իրավունքները։

Սակայն, Գագիկ Խաչատրյանի փաստաբանի ելույթը նայեք, որում նա իր գործառույթների սահմաններում շարադրում է պաշտպանության փաստարկները, որոնց կարելի է համաձայնել կամ ոչ, և նայեք Քոչարյանի փաստաբանների մեյմունությունները, դուրս տված էշությունները, ցինիզմը, լպիրշությունը, բոսյակությունը․․․»:

Կիսվել նյութով