Մամուլ

Մեծահարուստների երեխաներն ամուսնանում են. Էլիտար հարսանիքների շարքը մեկնարկում է. «Հրապարակ»

Մեծահարուստների երեխաներն ամուսնանում են. Էլիտար հարսանիքների շարքը մեկնարկում է:

«Հրապարակ» թերթը գրում է. «Սկսվում է հարսանիքների սեզոնը։ Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին։

Սեպտեմբերի 1-ին նաև տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի դստեր՝ Նունեի հարսանիքն է։

Մեկ այլ էլիտար հարսանիք էլ կկայանա սեպտեմբերի 5-ին․ ՀՀԿ-ական գործարար, ժամանակին բիզնեսը Հայաստանից տեղափոխած Հարություն Փամբուկյանի որդին՝ Էդգարն է ամուսնանում։

Հարսանիքը կայանալու է օլիգարխների նոր սիրելի վայրում՝ «Դվին»-ում։ Մոտ 500 հյուր է մասնակցելու արարողությանը, հարսնացուն համեստ ընտանիքից է»։

Կիսվել նյութով