Մամուլ

Կբարձրանան 2-րդ շարքում կայանելու և մինչև 12 տարեկան երեխաների տեղափոխման կանոնների խախտման համար տուգանքները

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել մի շարք խախտումների համար սահմանված տուգանքների չափերը։ Խոսքը, մասնավորապես, երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխաների տեղափոխման կանոնների խախտումների և այլ դեպքերի մասին է։

Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 28 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։

Ըստ նախագծի՝ նախատեսվում են հետևյալ տուգանքները․

  • «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանների պահանջները խախտելու համար՝ 20 հազար դրամ՝ արտոնություններով։
  • «Կանգառն արգելվում է» նշանի պահանջները խախտելու համար՝ 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
  • Մեքենան երկրորդ կամ ավելի հեռու շարքում կայանելու համար՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր։
  • Տրանսպորտային միջոցը տարհանելու համար՝ 29 հազար դրամ և 1,5 տուգանային միավոր։
  • Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր։
Կիսվեք ձեր էջում