Շոու-բիզնես

«Կյանքս նոր գույներ է ստացել». Մենչի դուստրը ամուսնալուծությունից հետո սկանդալային հրապարակում է արել

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, ով վերջերս ամուսնալուծվել է, Ինստագրամի իր էջում նոր հրապարակում է արել՝ խոսելով վերջին շրջանում իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

Նա նշել է, որ շրջապատի մարդիկ նկատում են իր փոփոխությունները, իսկ ինքն իրեն երկար ժամանակ այսքան հանգիստ ու խաղաղ չի զգացել։

«Վերջերս ով ինձ տեսնում է, ասում է՝ ո՞նց ես փոխվել։ Ես էսքան հանգիստ ու խաղաղ եմ, երկար ժամանակ ինձ տենց չեմ զգացել։

Կյանքս ոնց որ նոր գույներ ստացած լինի, ու այնքան լավ բաներ են լինում իրար հետևից։ Էն Էլինան, որ մեկ տարի առաջ էր, ես չգիտեմ՝ ինքը ով էր։

Համ արտաքինս, համ ներքինս։ Բոլորը զգում են՝ ինչքան եմ փոխվել, ես այնքան ուրախ եմ, ու իմ մեջ այնքան լավ զգացողություններ կան»,- գրել է Էլինան։

Նրա հրապարակումից կարելի է նկատել, որ ամուսնալուծությունից հետո Էլինան կյանքի նոր փուլ է սկսել և իրեն ավելի խաղաղ ու երջանիկ է զգում։

Կիսվեք ձեր էջում