Մամուլ

Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն են

Նոյեմբերի 4-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից «Գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Սամվել Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Սամվել Գ․-ի մայրը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 57-ամյա Թամարա Հ․-ն, հայտնել է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, համագյուղացիներ՝ 63-ամյա Լեռնիկ Մ․-ն և վերջինիս որդիները՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 34-ամյա Արմեն Մ․-ն և 31-ամյա Ռաֆիկ Մ․-ն, Օշական գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող «Սաք» սուպերմարկետի դիմաց անհիմն ծեծի են ենթարկել իր որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Կիսվեք ձեր էջում