ՄամուլՏեսանյութ

Նախորդ իշխանությունները անցան գնացին, հիմա դուք ի՞նչ եք անում․ Գևորգ Պետրոսյան

«Դուք գալիս եք ամեն անգամ ու սկսում եք հիշել նախորդ իշխանությունների արածները։ Այ մարդ, էդ մարդիկ անցան գնացին, «միայն հուշեր մնացին» ինչպես հայտնի երգի մեջ է ասվում։ Հիմա դուք ի՞նչ եք անում»։

ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը զայրացավ, երբ նիստի ընթացքում տարբեր պատգամավորների կողմից բողոքներ և քննադատություններ լսվեցին նախկին իշխանությունների վերաբերյալ՝ վերջիններիս համարելով անցած-գնացած։

«Միանձնա իշխանություն եք։ Ձեզ ո՞վ է ասում կեղծարարներին, անգրագետներին բերեք նշանակեք, որ հանկարծ մի օր վկայականը կորցնի, չի հիշի՝ ինչ է աշխատում»,- ասեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Share