Մամուլ

Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 83 տարեկան:

Դեմիրճյանը ժողովրդի կողմից մեծ սեր ու հարգանք վայելող պետական գործիչ էր, ում բացակայությունը իր ազդեցությունը ունեցավ Հայաստանի հետագա զարգացման, քաղաքական դաշտում տիրող մթնոլորտի վրա:

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932-ին ապրիլի 17-ին։ Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974–88 թթ.) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, և այլն:

1975 թ-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին: Նրա ջանքերով 1978 թ-ի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը:

Ընտրվել է ԽՍՀՄ (1974–79 թթ.) և ՀԽՍՀ (1967–89 թթ.) Գերագույն խորհուրդների պատգամավոր:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոճրագործները գնդակահարեցին նրան հենց Ազգային ժողովի դահլիճում:

Share