Մամուլ

Նախիջևանում դպրոց է փլուզվել, կան զոհեր և վիրավորներ

Նախիջևանում դպրոց է փլուզվել, կան զոհեր և վիրավորներ

Ադրբեջանի Նախիջևանի ԻՀ-ի Բաբեկի շրջանի Նեհրամ գյուղում դպրոց է փլուզվել։ Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դպրոցում ընթացել են շինարարական աշխատանքներ։

Հաղորդվում է, որ միջադեպի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Նախիջևանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում հայտնել են որ միջադեպի հետեւանքով մահացածները երեքն են։

naxijevan dproc

Առնվազն մեկ անձ էլ մարմնական վնասվածք է ստացել։ Տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Կիսվել էջում