Մամուլ

Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան

Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե դա լինի, Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը»,- այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալեքսանյանը նաև ասել է.

քաղաքապետարան

– «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո՛, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»։

«Բայց շատ կարևոր է շեշտելը, որ այս պահին քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և ամբողջ թիմը աջակցում է նրան իր գործում, իսկ Տիգրան Ավինյանն արդեն կգլխավորի մեր ընտրական ցուցակը հաջորդ ընտրություններում»,- հայտարարել է պատգամավորը:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են եկող տարի։

Կիսվել նյութով