Մամուլ

Մոսկվայում 9 տարվա ազատազրկման է ենթարկվել Ուկրաինայի ամենահարուստ հայերից մեկը

Մոսկվայում 9 տարվա ազատազրկման է դատապարտել ուկրաինահայ գործարար, «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի և Ռուսական լեռնամետաղագործական ընկերության ղեկավար Օլեգ Մկրտչյանին և որոշում կայացրել նրանցից 198 միլիարդ ռուբլի գանձելու մասին` վարկի հարցում խարդախության համար։

Օլեգ Մկրտչանը ձերբակալվել է Մոսկվայում 2018թ.-ի փետրվարին՝ այն մեղադրանքով, որ 2009-2013թթ.-ին նա 2,5 միլիարդ դոլար է ստացել Վնեշէկոնոմբանկից «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի զարգացման համար, սակայն միջոցների մի մասը տեղափոխել է օֆշորային հաշիվներ` անձնական նախագծերի համար։

Ավելի վաղ դատարանը կալանք էր դրել գործարարի ունեցվածքի վրա 8 միլիարդ ռուբլու չափով։

Կիսվել էջում