ՄամուլՏեսանյութ

Մի քիչ թռվռացինք պուճուրների հետ․ Տեսանյութ

Մի քիչ թռվռացինք պուճուրների հետ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով տեսանյութ։

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջայց են կատարել COAF Սմարթ կենտրոնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Կենտրոնը բացվել է 2018 թվականի մայիսին:

anna nikol COAF kentron

Վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնով` ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա և այլն։

Այնուհետև վարչապետը կենտրոնի դահլիճում հանդիպել է այստեղ այցելող պատանիներին և մեծահասակներին, ողջույնի խոսքով դիմել նրանց և պատասխանել մի քանի հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով