Սպորտ

Միհրան Հարությունյանը MMA-ում պարտվել է նոկաուտով. Տեսանյութ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է չորրորդ մենամարտը

Սոչիում տեղի ունեցած GFC 19/Krepost 6 մրցաշարում, 65,8 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը նոկաուտով պարտվել է ղազախ Զասուլան Ակիմժանին, որը երրորդ ռաունդում ոտքով հարված է կատարել՝ հասնելով հաղթանակի։

Նախորդ մենամարտում Միհրան Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մրցել էր ուզբեկ Մուրատխան Սայտխանովի հետ եւ հաղթել խեղդող հնարքով:

Խառը մենամարտերում Միհրան Հարությունյանը տարել է 3 հաղթանակ, կրել 1 պարտություն։

Աղբյուր՝ sport.news.am

Կիսվել էջում