«Միացե՞լ են կրկին»․ Մանե Հակոբյանը բացել է փակագծերը
Դերասանուհի Մանե Հակոբյանն ինստագրամյան իր հերթական հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է անձնական կյանքին և պատասխանել հետևորդների ամենահետաքրքրող հարցերին։
Օգտատերերի ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել են նրա և Կարենի հարաբերությունները։
Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն շրջանառվում էին լուրեր, թե զույգը վերամիավորվել է։
Հետևորդներից մեկը որոշել է պարզել իրականությունը՝ ուղիղ հարցնելով․ «Ճի՞շտ է, որ դուք և Կարենը կրկին միասին եք»։
Մանե Հակոբյանը կարճ, բայց հստակ պատասխան է տվել՝ վերջ դնելով բոլոր ենթադրություններին․ «Ոչ, ընկերներ»։
Այսպիսով, դերասանուհին պաշտոնապես հերքել է վերամիավորման մասին խոսակցությունները՝ ակնարկելով, որ իրենց միջև այժմ միայն ընկերական հարաբերություններ են պահպանվում։



