Մամուլ

Հայտնի է Վերջին զանգի օրը

Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների «Վերջին զանգ» միջոցառումները կանցկացվեն մայիսի 22-ին՝ հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, իսկ 6-օրյա համակարգի դեպքում՝ մայիսի 23-ին։

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում 9-րդ և 12-րդ դասարանները կավարտի համապատասխանաբար 39․119 և 22․205 աշակերտ։

Նշվում է, որ միջոցառումների կազմակերպման ժամկետները սահմանվել են՝ հաշվի առնելով ուսումնական տարվա ավարտական գործընթացները։

Աշակերտների համար սա կարևոր փուլ է, որը խորհրդանշում է դպրոցական կյանքի ավարտը։

Կիսվեք ձեր էջում