ԱշխարհՏեսանյութ

Մերկ կինն ուղիղ եթերում մտել է տաղավար (Տեսանյութ)

Մերկ կինն ուղիղ եթերում մտել է տաղավար (Տեսանյութ)

Դեպքը տեղի է ունեցել Antena 1 հեռուստաընկերության «Ուղիղ մուտք» հեռուստածրագրի ստուդիայում: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է G4media-ն:

Մերկ կինը հանկարծակի մտել է ստուդիա և փորձել քար նետել հաղորդավարուհի Միրելա Վայդայի վրա, սակայն վրիպել է: Նրան ձերբակալել են: Պարբերականի տեղեկություններով՝ նա վերջերս էր դուրս գրվել հոգեբուժարանից:

merk kin uxix eter

Ըստ աղբյուրի՝ հաղորդավարը վերջերս սպառնալիքներ է ստացել Մագդալենա Շերբանի կողմից: Վերջինս 2017-ին 25-ամյա մի աղջկա է հրել Բուխարեստի մետրոյի երկաթգծերի վրա և ազատազրկման է դատապարտվել: Վայդան իր հաղորդումների մեջ հաճախ է լուսաբանել այդ միջադեպը:

Միևնույն ժամանակ, պարբերականը չի բացառում, որ հաղորդումը կարող է բեմադրված լինել` հանդիսատեսին գրավելու համար: Կասկածներ է առաջացնում նաև այն փաստը, որ կինը կարող էր ներս մտնել և մերկանալ լավ վերահսկվող վայրում: Ավելին,«Ուղիղ մուտք» շոուն արդեն բազմիցս տուգանվել է «հանդիսատես ներգրավելու կասկածելի մեթոդներ օգտագործելու համար»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում