Մամուլ

Էջմիածնում օրեր առաջ տեղի ունեցած զինված ռազբորկան հին պատմություն ունի

Էջմիածնում օրեր առաջ տեղի ունեցած զինված ռազբորկան հին պատմություն ունի

Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում և վարկածներից մեկով նշված ռազբորկան հնարավոր է, կապ ունենա 2017թ. սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի թիվ 68 տան մոտ հրազենի գործադրմամբ Էջմիածին քաղաքի բնակիչ, 44-ամյա Կարեն Դավթյանի և Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 36-ամյա Լևոն Ավետիսյանի սպանությունների դեպքի հետ:

krakocner razborka

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիճաբանության մասնակիցներից Աշոտ և Լևոն Դավթյանները սպանված Կարեն Դավթյանի որդիներն են: Վիճաբանության մեջ կան Էջմիածին քաղաքի, Արմավիրի մարզի Մուսալեռ, Այգեշատ գյուղերի և Աբովյան քաղաքի բնակիչներ:

Իրավապահերը ունեն նաև վարկածներ, որ ռազբորկայի հակառակ կողմում քրեական հեղինակությունների կլանի երիտասարդ անդամներ են: Նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում նրանց անունները և բերման ենթարկվածներից մեծ մասի տներում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել:

Այս պահին Արմավիրի մարզի ոստիկանները կարծես իրենց վերահսկողության տակ են պահում այս ռազբորկայի հետո ստեղծված իրավիճակը, որպեսզի նոր՝ մարտաֆիլմ հիշեցնող արյունալից ռազբորկաներ տեղի չունենան:

Կիսվել էջում