ՄամուլՏեսանյութ

Մենք պետք է ինքներս մեզ զոհաբերենք, որ երկիրը զարգանա․ Հայկ Մարության (Տեսանյութ)

Մենք պետք է ինքներս մեզ զոհաբերենք, որ երկիրը զարգանա․ Հայկ Մարության

«Բազմաբնակարան շենքերը բնակիչների բաժնային սեփականությունն են, և եթե օրենքի տառին հետևենք, ապա դրանց վիճակի, չորրորդ կարգի վթարային շենքերի դեպքում՝ վերաբնակեցման համար քաղաքային իշխանությունը պատասխանատվություն չի կրում:

Կարող ենք ասել մարդկանց՝ ձեր գույքն է՝ դուք էլ տնօրինեք։

Բայց մենք, որպես կամավոր լիազորություն, վերցնում ենք այդ խնդրի մի մասը մեզ վրա. արդեն հողակտոր կա, որի վրա աշխատում ենք, ուզում ենք մեր ուժերով շենք կառուցել, Արզումանյան փողոցի վթարային շենքերից մարդկանց տեղափոխենք նորակառույց բնակարաններ և այդպես, շղթայական ռեակցիայով, շարունակենք մնացած շենքերի վերաբնակեցումը», – ասել է քաղաքապետը:

Քաղաքապետը նշեց նաև, որ մենք հիմա աշխատանքներ ենք սկսելու, որի ավարտը լինելու է 20 տարի հետո և մեզ ոչ ոք չի գովելու, 20 տարի հետո եղած աշխատողներին են գովալու՝ ոչինչ դա էլ մեր զոհաբերությունն է։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով