Մամուլ

Արմեն Թավադյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Արմեն Թավադյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գործով քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։

Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս։

Արմեն Թավադյանի պաշտպան` Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանները գրավի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց։

«Կտրամադրվի տեքստը, կծանոթանանք և ենթադրում եմ, որ բողոքարկելու հիմքեր կլինեն։ Այս պահի դրությամբ չեմ տեսնում՝ ինչ հիմքով պիտի իրավաչափ լինի, որ 2 ամիս ևս մարդուն կալանքի տակ պահել», – նշեց Օրբելյանը։

Կիսվել էջում