Մամուլ

Մենք էս երկրում պետք է երջանիկ կյանք կառուցենք․ Փաշինյան

Մենք էս երկրում պետք է երջանիկ կյանք կառուցենք․ Փաշինյան

Շատ մարդիկ փոխանակ մեր բանակին քաջալերեն, նրանց հետ են կանչել Երեւան: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Նոր Եդեսիա համայնքում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր պարզվում է ձեզ հայտնի շատ մարդիկ փոխանակ մեր բանակին քաջալերեն, որպեսզի նա կռվի, հրապարակային ելույթ են ունենում: Պատերազմի ժամանակ զանգել են, ասել են`ի՞նչ եք ըտեղ կռվում, հետ եկեք, Երեւանում է պետք կռվել, ինչի՞ եք Շուշիի տակ կռվում, հետ եկեք Երեւանում է պետք կռվել, Հանրապետության հրապարակում է պետք է կռվել եւ դա է պատճառը, որ ոմանց հաջողվեց բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, բայց ժողովուրդը դա թույլ չտվեց եւ համոզված եմ, որ թույլ չի տալու»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով`  մենք պետք է մտածենք մեր տարածաշրջանում ապրելու մասին եւ մեր երազանքների մասին:

pashinyan miting

«Էդ երազանքը այն բանի մասին է, որ էս երեխեքը եւ մենք էս երկրում պետք է  երջանիկ կյանք կառուցենք եւ մեր նահատակները դրա համար են զոհվել, գուցե նաեւ դրա համար են զոհվել, որ մենք մեր երազանքները փնտրենք մեր աչքի առաջ այ էս երեխեքի տեսքով»,- հավելեց նա:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպումներ ունեցել մարզի տարբեր համայնքների բնակիչների հետ:

Կիսվել նյութով