Ազատ խոսք

«Մեծ ցավ ապրեցի, երբ տեսա նկարների վրա ծիծաղող հայերի»․ Գագիկ Հարությունյան

Հասարակական գործիչ Գագիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեծ ցավ ապրեցի` տեսնելով բաքվի բանտում պահվող Արցախի հյուծված նախագահներին և զինվորականներին, բայց ավելի մեծ ցավ ապրեցի, երբ տեսա այդ նկարների վրա ծիծաղող հայերի։

Կապ չունի՝ սիրո՞ւմ ենք էդ մարդկանց, թե` չէ, իրենք Արցախի սիմվոլներն են, Արցախի դեմքերը ու հայեր են, որոնք թշնամու գերությունում են։

Մանավանդ, որ նրանց մեջ կան նաև մարդիկ, որոնք Արցախի ազատագրման և բանակի ստեղծման հիմքերում են կանգնած։

Չի կարելի չարախնդալ, ոչ ոք ապահովագրված չէ Հայաստանում, որ հաջորդն ինքն իր ընտանիքի հետ չի հայտնվի նույն կարգավիճակում։

Աստված պահապան հայ ղեկավարներին, որոնք հուսով եմ՝ շուտ կվերադառնան հայրենիք»։

Կիսվել էջում