Շոու-բիզնես

Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ, եւ այդ սովորույթը Հայաստանում ընդունված է. Քիմ Քարդաշյան

Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ, եւ այդ սովորույթը Հայաստանում ընդունված է. Քիմ Քարդաշյան

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «iD Magazine»-ին ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին։

Քիմը ասել է, որ իրեն քննադատել են սանրվածքի, մասնավորապես՝ հյուսքերի համար։

Քիմ Քարդաշյան

«Անկեղծ ասած՝ երբեմն դա անում եմ դստերս համար, քանի որ նա խնդրում է նույնանման սանրվածքներ անել: Ես նաև ուզում եմ՝ դուստրս զգա, որ կարող ենք միևնույն սանրվածքն անել»,- ասել է Քիմն ու հավելել, որ երբեք միտումնավոր չէր փորձի այդ կերպ յուրացնել որևէ մշակույթ:

Հեռուստաաստղը նաև նշել է, որ Հայաստանում հյուսքեր անելու սովորույթ կա: «Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ»,- ասել է Քիմը: Ըստ էության՝ Քարդաշյանը սրանով ևս մեկ անգամ ընդգծել է հայկական արմատներ ունենալը:

Կիսվել նյութով