Խոհանոց

Հավի տապակա. ջեռոցում տապակված հավի բդիկ՝ հյութալի սոուսով

Հավի տապակա. ջեռոցում տապակված հավի բդիկ՝ հյութալի սոուսով

Հավի տապակա. Համեղ և ախորժելի խորտիկ

Առաջարկում ենք ձեզ պատրաստել հավի տապակա` ամենահեշտ և ամենահամեղ բաղադրատոմսով:

Ջեռոցում տապակված հավի բդիկ կամ յուղալի սոուսով պատված ցանկացած հատված այս բաղադրատոմսով կստացվի հյութալի և փափուկ, որը հիանալի կերպով համադրվում է ցանկացած խավարտի կամ թեթև ուտեստի հետ:

Հավի տապակա. Անհրաժեշտ բաղադրիչները

– Հավի բդիկներ 10 հատ

– Աղ և համեմունքներ` ըստ ճաշակի

– Սոյայի սոուս 80 մլ

– Մեղր 3 ճաշի գդալ

– Բուսական յուղ 50 մլ

– Սխտոր 4 պճեղ

– Կարտոֆիլ՝ ըստ ցանկության

– Սունկ 6 հատ

– Սերուցք 100 մլ

– Կանաչի՝ ըստ ճաշակի

Հավի տապակա

Լվանալ միսը և կտրվածքներ անել ամբողջ մակերեսին:

Աղը և տարբեր համեմունքները, խառնել, շփել մսին:

Խառնել սոյայի սոուսը, մեղրը և բուսական յուղը, կտրատած սխտորն ու պղպեղը:

Լցնել միսը սոուսի մեջ և խառնել այնպես, որ մարինադով ներծծվեն մանրաթելերը:

Թողնել առնվազն 1 ժամ:

40 րոպե տապակել 190 աստիճանով տաքացված ջեռոցում:

Ցանկացած քանակի կարտոֆիլը եփել հենց կեղևով:

Կտրել սունկը կտորներով և տապակել չոր տապակի մեջ, մինչև հեղուկը գոլորշիանա, այնուհետև լցնել 120 մլ ջուրը և եփել կափարիչով ծածկված:

Կարտոֆիլը հենց կեղևով, կտրել կտորներով և ավելացնել սնկին, աղ և պղպեղ անել, մի քանի րոպե եփել՝ կափարիչով ծածկված, ավելացնել կտրատած կանաչիները և մանրացված սխտորը:

Ավելացնել սերուցքը և եփել 5 րոպե:

Մատուցել կարտոֆիլով և սնկով զարդարված հավի բդիկները:

Արդյունքն անպայման ձեզ դուր կգա, նման անուշաբույր և հագեցնող հիանալի հավի բդիկները կդառնան ձեր ամենահաճախակի պատրաստվող ուտեստը:

Բարի ախորժակ:

Աղբյուր՝ Baxadratomser.am

Օգտակար խորհուրդներ և մատուցման տարբերակներ

Հավի տապական ամենահամեղն է ստացվում թարմ, սառեցված չեղած հավի բդիկով, քանի որ սառեցումից հետո միսը կարող է կորցնել իր հյութալիությունը։ Ուտեստը մատուցելիս խորհուրդ ենք տալիս ավելացնել թարմ դանդուր, նեխուր կամ բազիլիկ, ինչը հաղորդում է հաճելի բուրավետություն։

Հունական սոուսը կարելի է փոխարինել նաև ցածր յուղայնությամբ մածունով, եթե ցանկանում եք ավելի թեթև տարբերակ ստանալ։ Սխտորի քանակը կարող եք հարմարեցնել ձեր ճաշակին՝ ավելացնելով կամ նվազեցնելով՝ կախված նրանից, թե որքան կծու համ եք նախընտրում։

Այս ուտեստը հիանալի կերպով զուգակցվում է թարմ բանջարեղենային աղցանի, կարտոֆիլի պյուրեի կամ բրնձի հետ։ Հատկապես համեղ է ստացվում նաև եփած կամ թխած բանջարեղենի հետ մատուցելիս, ինչը ուտեստը դարձնում է ավելի հավասարակշռված և սննդարար։

Մնացորդ հավի տապական կարելի է պահել սառնարանում մինչև 2 օր՝ հերմետիկ փակվող տարայի մեջ։ Տաքացնելիս լավագույնն է օգտագործել վառարան կամ թավայի վրա, այլ ոչ միկրոալիքային վառարան, որպեսզի հավը պահպանի իր խրթխրթան կեղևը։

Կիսվեք ձեր էջում