Մամուլ

Մանվել Գրիգորյանի տղան ու նրա որդին կասկածվում են «Շանգրի Լա» խաղատան մոտ քաղաքացուն ծեծի ենթարկելու մեջ

Մանվել Գրիգորյանի տղան ու նրա որդին կասկածվում են «Շանգրի Լա» խաղատան մոտ քաղաքացուն ծեծի ենթարկելու մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնից Կոտայքի բաժին ստացված նյութերի փաստով։

Այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ հոնքային շրջանի քերծվածք, ձախից հետականջային սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Շանգրի լա

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։  Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 47-ամյա Նազարեթ Ենոքյանն է։

Էրեբունու ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Կոտայքի բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Աբովյանի խճուղու 5 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ն. Ենոքյանի և Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Կարեն Գրիգորյանի և նրա որդի Մանվել Գրիգորյանի միջև, որի ժամանակ, ըստ Ն. Ենոքյանի, վերջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են Կ. Գրիգորյանին, ով կատարվածի մասին բացատրություն է տվել, ապա բաց է թողնվել։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Գրիգորյանը գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի տղան է՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը։

Share