«Մայրը միշտ տոն է»․ Անդրեի և մայրիկի պարը հուզել է բոլորին
Մայրերի օրվան ընդառաջ սիրված երգիչ Անդրեն իր սոցհարթակում հուզիչ հրապարակում է արել։
Նա կիսվել է մայրիկի հետ պարի տեսանյութից հատվածով, որը մեծ ջերմությամբ է ընդունվել հետևորդների կողմից։
Հրապարակմանը կից Անդրեն գրել է․
«Անկախ երկրից ու օրացույցից՝ ՄԱՅՐԸ միշտ տոն է։
Մայրիկիս հետ այս պարը՝ իմ հոգու ամենաթանկ պահերից է»։
Տեսանյութը հուզել է բազմաթիվ օգտատերերի, ովքեր մեկնաբանություններում ընդգծել են մայրական սիրո ուժն ու մայրերի անփոխարինելի դերը յուրաքանչյուրի կյանքում։
Մայրիկները միշտ առանձնահատուկ տեղ ունեն մեր կյանքում, իսկ նրանց հանդեպ սերը՝ անսահման է։
Տեսանյութը ստորև․


