ՄամուլՏեսանյութ

Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկում տեղի ունեցած 3 ավտոմեքենաների բախումը (Տեսանյութ)

Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկում տեղի ունեցած 3 ավտոմեքենաների բախումը (Տեսանյութ)

Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, որտեղ երևում է, թե ինչպես է հոկտեմբերի 27-ին Երևանում՝ Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում, տեղի ունեցել 3 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարը։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանոմ:

Ժամը 17:00-ի սահմաններում Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել էին Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի  ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

avtovtar kentron

Վիրավորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր Հ. Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորի ինքնությունը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում