Մամուլ

Մահից առաջ Մանվելի ասած վերջին խոսքը «վայելում ենք» բոլորս․ «Հրապարակ»

Մահից առաջ Մանվելի ասած վերջին խոսքը «վայելում ենք» բոլորս

Hraparak.am-ը գրում է․ Դժվար չէ հասկանալ արդեն, թե Նիկոլ Փաշինյանն ինչու էր բերվել իշխանության։ Ջրերն արդեն պղտոր չեն, ամեն ինչ պարզ է արդեն, որ երևում է անգամ ջրի հատակը։ Եկեք փորձենք սառը, ոչ առանց էմոցիաների, գնահատել մեր վիճակը։ Այսօր արդեն միասին տեսնում ենք, թե ինչ վիճակի է հասցվել Արցախն ու Հայաստանը։

Պետք չէ անդրադառնալ դրան փաստերով, որովհետև օրվա մեջ հազարավոր անդրադարձներ են լինում։ Տեսնում եք, թե ինչ վիճակի է հասցվել Բանակը։ Տեսնում ենք միասին, թե ինչ պատիժների են արժանանում նրանք, ովքեր գրում են մեր ազգային հերոսների մասին։

Չխորանալով մանրամասների մեջ, որովհետև յուրաքանչյուրդ առանձին 2018-ից առ այսօր ներկայացվող պատմության մաս եք, ուզում հարցնել՝ դաս առա՞ք, թե ինչու իշխանական գրոհը սկսվեց գեներալ Մանվել Գրիգորյանից։

Եզրահանգման եկա՞ք, որ այս իշխանության կողմից ինչու՞ արատավորման գործընթացը սկսվեց հերոսից։ Այսօր, երբ Արցախ փաստորեն  չկա, կա միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, ազգային փոքրամասնություն, երբ Հայաստանը տարվում է Արցախի ճանապարհով, երբ կոտրվել է մեր բանակի մեջքը, երբ հեղինակավոր որևէ զինվորական չկա, ձեզ մեջ՝ հետհայացք գցելով, ներքին համոզմունք չի՞ առաջանում, ինչու՞ էին հենց Մանվելին մեղադրանք առաջադրում։

Մանվել Գրիգորյան

Մանվե՞լը չէր, որ ասաց, որ Բաքվում թեյ եմ խմելու։ Ալիևն ու Նիկոլը չկարողացան ներել նրան։ Եթե դա ասեի 2018-ին, բոլորը մի մարդու պես «վրա կտային», բայց գիտեմ, որ հիմա լռելու են, որովհետև արդեն ճաշակում եք, որ Նիկոլ Փաշինյանը տառ առ տառ կատարում է Ալիևի հրահանգները։ Ուզում եմ մեջբերել Մանվելի մահից առաջ ասած վերջին խոսքերից, որը ներկայացրել է նրա փաստաբանը։

Դրանք պարզ ուղեցույց են, որ Մանվելը  հասկացել էր, թե իրեն ու իր նմաններին մեկուսացնում, արատավորում, ոչնչացնում են՝ ազատագրած  հողեր տալու համար։  Մահից առաջ Մանվելի վերջին խոսքերը «վայելում ենք» բոլորս․

«Անունս ջնջեցին, դիմացա, բայց ազատագրածս հողերի հետ տալը չեմ դիմանա»:

Հիմա գոնե հասկանու՞մ եք, թե ինչպես ենք հասել այս օրին։ Հասկանու՞մ եք, որ դա սկսվել է 2018-ից ու ծրագրված։ Հասկանու՞մ եք, թե ինչու ենք կորցնում մեր ազատագրած հողը։

Կիսվել նյութով