Աշխարհ

Ալիևն ու Պուտինը հանդես են եկել հայտարարությամբ

Ալիևն ու Պուտինը հանդես են եկել հայտարարությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Աստանայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն, իբրև թե, հավատարիմ է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղությանը:

Ադրբեջանի նախագահը նշել է, թե իբրև պաշտոնական Բաքուն «բավականին կառուցողական թեզեր է առաջարկել, որպեսզի այդ խաղաղությունը վերջնականապես ձեռք բերվի»։ «Մեր երկրների (ՌԴ-ի և Ադրբեջանի) հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակի՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակի», – հավելել է նա:

aliev putin

Պուտինն իր հերթին հայտարարել է. «Բնականաբար, մենք միշտ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերին: Հուսով եմ, որ մենք կօգտագործենք այս հնարավորությունը՝ կրկին քննարկելու բոլոր հարցերը»։

ՌԴ նախագահը նշել է, որ հարցերը շատ են, միշտ խոսելու թեմա կա։ «Ռուսաստանը մնում է առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկը: Առևտրաշրջանառությունն աճում է… Մեր տնտեսական օպերատորները 4,5 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ», – հավելել է նա:

Կիսվել էջում