Մամուլ

Մալիշկայի մոտ ավտոմեքենան ընկել է Արփա գետը. վարորդը մահացել է

Մալիշկայի մոտ ավտոմեքենան ընկել է Արփա գետը. վարորդը մահացել է

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ այսօր, ժամը 15։30-ի սահմանում «ԳԱԶ 3110» մակնիշի 34 VC 135 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում։

Մեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են եկել ոստիկաններ ու հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ:

Հիվանդանոցից ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել գետից և այն տեղափոխել ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Անատոլի Ավագյանն էր։

Share