Մամուլ

«Ձախ ձեռքս ու ոտքս չեն աշխատում, ի՞նչ է, պետք է կտրվե՞ր, որ կարգս չիջներ». Ապրիլյանի ժամանակ վիրավորված զինվոր (տեսանյութ)

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված Հայկ Թորոսյանի թիվ մեկ ցանկությունը, գոնե այս պահին, մեկն է՝ դառնալ նույն առողջ մարդը, ինչպիսին էր մինչև 2016 թվականի ապրիլը։

2016 թվականի ապրիլի 2-ին գանգուղեղի բեկորային վնասվածք ստացած Հայկն առաջին օրերին կոմայի մեջ էր, իսկ գիտակցության գալուց հետո, երկար ժամանակ խոսել չէր կարողանում․ հաղորդակցվում էր գրելու միջոցով։

Նա անցել է բուժզննում ու մինչև վերջերս հաշմանդամության 2-րդ կարգ ուներ, քանի որ ձախ ձեռքն ու ոտքը թույլ են՝ նորմալ չեն գործում: Ու թեև այս վիճակը նրա մոտ նույնն է, բայց Հայկի՝ կրկնակի բուժզզնում անցնելուց հետո կարգը իջեցրել են՝ պատճառաբանելով, թե խիստ արտահայտված չէ:

«Ի՞նչ է, պետք է ձեռքս ու ոտքս կտրվա՞ծ լիներ, որ խիստ արտահայտված լիներ ու կարգս չիջեցնեին»,- ասում է երիտասարդը, ով հարցով դիմել է վարչապետին, իսկ նա էլ գործն ուղարկել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Վերջինս էլ հայտարարել է, թե ինքը վստահում է իրենց մասնագետներին:

Այժմ տղան որոշել է՝ լրացուցիչ բուժզննում անցնել և վերականգնել կարգը:

Մանրամասները՝ մեր տեսանյութում

Աղբյուր՝ newspress.am

Share