Մամուլ

Ցմահ դատապարտյալը սիրահոժար ֆինանսավորել է իր թարգմանած գրքի հրատարակությունը

Շուտով լույս կտեսնի մի գիրք «Հայաստան» հրատարակչությունում, որը վերնագրված է  «Բանտիս օրագիրը»։ Գիրքն ինքնին արդեն ուշագրավ է, սակայն շատ ավելի հետաքրքրական և հուզիչ է դրա ստեղծման պատմությունը։

Պարզվում է՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը բանտախցում բավական չէ ռուսերեն է թարգմանել Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը», նաև դատապարտյալի իր գրոշներով ու «Հետքից» իրեն հասանելիք հոնորարներով սիրահոժար ֆինանսավորել է գրքի հրատարակությունը․․․

Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում, տվել միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել սպանությունը` մինչ մյուս ընկերը փորձում էր սպանել նրան:

Կիսվել էջում