ԱշխարհՏեսանյութ

Հրաձգություն Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում․ կան զոհեր ու վիրավորներ (Տեսանյութ)

Հրաձգություն Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում։ Սանտա-Կլարիտա քաղաքի դպրոցներից մեկում դեռահասը կրակ է բացել։ Հաղորդում է 2 զոհի և 6 վիրավորի մասին։ Հրշեջ-փրկարարական ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Saugus High School-ում, որը գտնվում է Լոս Անջելեսից 65 կմ հյուսիս։

Los Angeles Times-ը, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է, որ հրաձիգը 15-ամյա պատանի է՝ սև հագուստով, նա դեռևս ձերբակալված չէ։

Նշվում է, որ հրաձիգը կրակ է բացել հենց իր ծննդյան օրը։ Տեղի ունեցածի հանգամանքներն ու տուժածների վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։

Տեսանյութը՝ ստորև

Կիսվել էջում