Հրաձգություն գրադարաններից մեկում. կա երկու զոհ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Չիկո քաղաքում գտնվող գրադարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը։
Զոհվածների ինքնությունները դեռևս չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ նրանք չափահասներ են։ Հրաձգության հետևանքով վիրավորվել է նաև մեկ անչափահաս, որը տեղափոխվել է հիվանդանոց։
Իրավապահները, որոնք արագ ժամանել են դեպքի վայր, կարողացել են բերման ենթարկել ենթադրյալ կրակողին, երբ նա փորձել է հեռանալ տարրական դպրոցի հարևանությամբ գտնվող գրադարանի տարածքից։ Նրա ինքնությունը դեռևս չի հրապարակվել։
Պարբերականի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները։


