ՄամուլՔաղաքականություն

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

«Սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ամփոփելով Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումները՝ գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյան

Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Կիսվել նյութով