Շոու-բիզնես

«Ամուսնուս շնորհավորանքից հետո ստացա կյանքիս ամենալավ նվերը». Մառա Սարուխանյան

«Ամուսնուս շնորհավորանքից հետո ստացա կյանքիս ամենալավ նվերը». Մառա Սարուխանյան

Bravo.am-ը գրում է․ Մառա Սարուխանյանը դարձել է 29 տարեկան: Տարեդարձի առթիվ կազմակերպված հավաքույթի լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով ամուսնու նվերի եւ տոնական օրվա մասին:

«Հիանալի տարեդարձ եմ նշել. կեսգիշերին ամուսինս ծաղիկներ եւ անակնկալներ մատուցեց, որից հետո ստացա կյանքիս ամենալավ նվերը՝ աղջիկներս ծաղկեփնջով ու փափուկ խաղալիքով շնորհավորեցին ինձ: Հուզմունքս մեծ էր: Ինձ լիակատար երջանիկ եմ զգում ընտանիքիս կողքին»,- ասել է Մառան:

Նա փորձում է ցանկացած առիթ յուրահատուկ դարձնել.«Ինձ համար ամեն առիթ տոն է, քանի որ ուրախ մարդ եմ, կյանքով լի, բայց 29-ամյակս այդքան ուրախ անցավ ընկերներիս, հարազատներիս եւ, իհարկե, ամուսնուս շնորհիվ: Ամենի հեղինակը նա էր:

mara sarukhanyan 2

Նա միշտ ասում է՝ տղամարդը պետք է ցույց տա սերն իր վերաբերմունքով եւ արարքներով, իսկ իմ պարագայում դա տեսնում եմ ոչ միայն ես, այլ՝ բոլորը: Ես անսահման ուրախ եւ երջանիկ եմ նրա կողքին: Ծնողներս թեեւ կողքիս չէին, արտերկրում են, բայց հիանալի նվերներ էին պատրաստել եւ ամեն բան արել, որ երջանիկ լինեմ»:

mara sarukhanyan

Հոբելյարի խոսքով՝ միշտ կսիրի ծննդյան օրն ու շնորհակալ կլինի ծնողներին. «Երջանիկ է նա, ում ծնողները կեսգիշերին զանգահարում եւ ասում են՝ «Ինչ լավ է, որ հենց դու ես մեր աղջիկը, շնորհավոր տարեդարձդ, մեր արքայադուստր»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում