Մամուլ

Հնարավոր է փոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի․ պատճառն առորջական վիճակն է։ Գրիգորյանն, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր է ստանում արտերկրում։ Բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը շարունակ վատանում է, և այդ հանգամանքն էլ կարող է որոշիչ դեր խաղալ խափանման միջոցը փոխելու հարցում։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտարարաել է, թե Գրիգորյանը կյանքի ու մահվան առաջ է կանգնած։ «Մարդուն ամեն օր, որ տեսնում ես, թվում է, թե նույնը պիտի լինի, բայց ես ամեն օր աչքիս առաջ տեսնում եմ, որ վատանում է առողջական վիճակը»,- ասել է նա։

Ավելի մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով