Մամուլ

Հյուրընկալել եմ համարձակ, հայրենասեր ու շատ նպատակասլաց մի կնոջ. Աննա Հակոբյան (ֆոտո)

Հյուրընկալել եմ համարձակ, հայրենասեր ու շատ նպատակասլաց մի կնոջ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հյուրընկալել եմ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին՝ համարձակ, հայրենասեր ու շատ նպատակասլաց մի կնոջ, ում անցած ուղին, գործունեությունն ու ծրագրերը ոգևորում և հիացնում են։

Առանձնակի հուզիչ էր իմանալ, որ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի տատիկը՝ Եղիսաբեթը, հայուհի էր․ 1915 թվականի Հայոց ցեղասպանության օրերին Զեյթունից գաղթել է Դեր Զոր և այնտեղ հանդիպել իր ապագա ամուսնուն։

Քուվեյթի արքայադուստրը ջերմությամբ էր հիշում տատիկին՝ հավելելով, որ նա մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքում և անընդհատ հորդորել է չհանձնվել ու պայքարել հանուն նպատակների»։

Կիսվել նյութով