Մամուլ

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց:

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Կիսվել նյութով