Մամուլ

Հիմարություն է պնդելը, թե բարձր աշխատավարձով դատավորներն ու մյուսներն այլևս կաշառակերությամբ չեն զբաղվի․ Երջանիկ Աբգարյան

Երջանիկ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․Ես կտրականապես դեմ եմ դատաիրավական համակարգերում աշխատավարձերի հետագա բարձրացմանը: Ինչ է դրանք վերին արտի ծաղիկներ են, որ իրենց սոցիալական պահանջմունքները բավարարվեն պետության կողմից, իսկ ժողովրդի մեծամասնությունը թերասնումից հիվանդություններով տառապի:

Իսկ ինչո՞ւ այդ համակարգի աշխատողները ժողովրդի ներկայիս դժվարությունները գոնե որոշ չափով չզգան իրեց կաշվի վրա: Բացահայտ հիմարություն է պնդելը, թե բարձր աշխատավարձով դատավորներն ու մյուսներն այլեւս կաշառակեորությամբ չեն զբաղվի: 

Եթե քո տված աշխատավարձը նույնիսկ 1 մլն դրամ դառնա, իսկ դատավորը միայն մի գործով կարող է 10000 կամ ավելի դոլար կաշառք վերցնել, ապա կաշառակեր դատավորն, առանց դույզն ինչ երկմտելու, դոլարներն էլ կվերցնի:

Կաշառակերության հնարավորինս սահմանափակման համար օրենսդրության մեջ ծանրագույն պատիժներ եւ դրանց զուգահեռ հսկայական ֆինանսական տուգանքներ պիտի սահմանել: Այսօր մեր երկրի առաջադիմությունը պահանջում է քրեական պատիժների դաժանացում:

Այդպես են զարգացած երկրներ դարձած ԱՄՆ-ը եւ Ավստրալիան կարողացել Եվրոպայից աքսորված ու արտաքսված գողերից ու ավազակներից կազմավորել օրինապաշտ հասարակություններ, այդպես արեցին նաեւ Սինգապուրում:

Կիսվել նյութով