Աշխարհ

Հարբած ուղևորը փորձել է առևանգել վայրէջք կատարող ինքնաթիռը

Հարբած ուղևորը փորձել է առևանգել վայրէջք կատարող ինքնաթիռը

Մագադան-Մոսկվա չվերթի ուղևորը՝ լինելով ալկոհոլի ազդեցության տակ փորձել է առևանգել ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Այս մասին հայտնում է REN TV-ն։

Հարբած վիճակում գտնվող տղամարդուն փորձել են տեղափոխել այլ վայր։ Բայց նա չի հանդարտվել ու հայտարարել է, որ ինքն է ստանձնելու ինքնաթիռի ղեկը։

Տղամարդն իրեն ոչ ադեկվատ է պահել և սպառնացել է առևանգել ինքնաթիռը: Անձնակազմի անդամները ստիպված են եղել նրան ձերբակալել։

Կիսվել էջում